Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

26 Հուլիս, 2021 19:08
Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավոր, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

 
 

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշեց Սիմոնյանը:

Նա նաև ընդգծեց, որ քննարկել են գալիք աշխատանքները, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ մշտական հանձնաժողովներին վերաբերող հարցերին:

Հարցին, արդյոք անդրադարձ եղել է ՀՀ և Արցախի սահմանային իրավիճակին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 16:00-ից ժամանել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ ավելի քան 2 ժամ հանդիպում անցկացրեց կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ: Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում:

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

Լրահոս

Դիտել ավելին