Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ավազակություն թոշակառու կնոջ նկատմամբ. կան ձերբակալվածներ

26 Հուլիս, 2021 12:03
Ավազակություն թոշակառու կնոջ նկատմամբ. կան ձերբակալվածներ

2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, ով նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Սյունիքի մարզի բնակչուհին ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք ոչ միայն նույն համայնքի բնակիչներ են, այլև՝ գործընկերներ:

Քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը, որը Սյունիքի մարզի բնակչուհի է՝ 34 տարեկան, մինչ իր մտահղացման իրագործումը, իր գործընկերոջը խնդրել է թոշակառու կնոջ՝ տանը գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով, ջրաչափ ստուգելու պատրվակով, գնալ նրա տուն: Երբ տանտիրուհին տղամարդու հետ գտնվել է լոգարանում, 34-ամյա կինը մուտք է գործել բնակարան և թաքնվել ննջասենյակում, իսկ տղամարդու հեռանալուց հետո հարձակվել է տանտիրուհու վրա և ապակե տարայով ու ձեռքերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին, դեմքին ինչ-որ հեղուկ փչելով և բերանը լցնելով, հյուրասենյակից միջանցք քաշել-տանելով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել է խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար ու դիմել փախուստի:

Դեպքից ժամեր անց 34-ամյա կինը, ավազակություն կատարելու կասկածանքով,  ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, ներկայացնելով գողոնի մի մասը՝  740.000 ՀՀ դրամը, հանցանքի կատարման ժամանակ օգտագործված հեղուկները, ինչպես նաև՝ դեպքի պահին հագին եղած հագուստները:

2021թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է նաև նրա գործընկերը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին