Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը․ Բաբաջանյան

26 Հուլիս, 2021 10:52
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը․ Բաբաջանյան

Մենք չպետք է տրվենք պատրանքի, որ աշխարհաքաղաքական ուժային որևէ կենտրոն մեզ նայում է բարի, որևէ այլ կենտրոն՝ չար աչքով: Բոլորը մեզ նայում են իրենց շահերի պրիզմայով, դա օբյեկտիվ իրողությունն է, հետևաբար մենք էլ մեր անվտանգային այլընտրանքները դիտարկելիս պետք է դրանց վեկտորները չափենք այն շահերով, որ կարող են ունենալ այդ վեկտորների հասցեատեր պետությունները: Այս մասին գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

«Այլ կերպ ասած, մենք պետք է հասկանանք և առավելագույնս հստակ ձևակերպենք ոչ միայն այն, թե ինչ ենք մենք ուզում, այլ նաև, թե ինչ են ուզում այս ռեգիոնում և մեզանից այն ուժային կենտրոնները, որոնց հետ մենք կառուցում ենք անվտանգային երկարաժամկետ հարաբերություններ կամ մտադիր ենք կառուցել, աշխատել այդ ուղղությամբ:

Ի վերջո, այդ դիսկուրսը մենք պետք է զտենք ավելորդ զգայական և գեղագիտական բառապաշարից ու հռետորաբանությունից և առավելագույնս մոտեցնենք այսպես ասած մաթեմատիկական տրամաբանության, այսինքն չոր «թվեր», չոր հաշվարկ: Եվ թերևս առանցքայինը:

Երբ մենք խոսում ենք այլընտրանքի, բազմազանության ու դիվերսիֆիկացիայի մասին, մենք ոչ միայն չպետք է դրանից դուրս թողնենք համահայակական ռեսուրսը և շրջանակը, այլ ավելին՝ մենք պետք է դիտարկենք այն որպես «ճարտարապետական առանցք» և բացառիկ մեխանիզմ, որը թույլ կտա բարդ աշխարհում գտնել մանևրի առավելագույն «փափուկ» միջավայրը:

Ըստ այդմ, թերևս ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը և այն համապատասխանեցնել աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Խոսքը աշխարհաքաղաքական փաթեթավորման մասին չէ, այլ մշակումների հիմքում չափման, պրիզմայի, որից պետք է բխեն աշխատանքային օրակարգերը:

Անկասկած է թերևս, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեխանիզմը նոր իրողություններում Հայաստան-Սփյուռք հարաբերության բավարար մեխանիզմ չէ: Սա չի նշանակում ավտոմատ վերադարձ Սփյուռքի նախարարության, բայց արդիական մեխանիզմի հարցը հրամայական է»:

 

Լրահոս

Դիտել ավելին