Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում 33-ամյա վարորդը BMW X-5-ով հայտնվել է ջրատար առվի մեջ. կա վիրավոր

26 Հուլիս, 2021 00:10
Արմավիրի  մարզում 33-ամյա վարորդը BMW X-5-ով հայտնվել է ջրատար առվի մեջ. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ավետիչսյանը՝ իր վարած BMW X-5 մակնիշի ավտոմեքենայով, Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվի մեջ: 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիր մարզի բնակիչ, 55-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին