Կարևոր իրադարձություններ

Ջրափրկարարները գտել են ռետինե նավակով դեպի Սևանի թերակղզի գնացող կորած քաղաքացուն

25 Հուլիս, 2021 21:07
Ջրափրկարարները գտել են ռետինե նավակով դեպի Սևանի թերակղզի գնացող կորած քաղաքացուն

Հուլիսի 25-ին, ժամը 15։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Աստղիկ լողափ»-ից ռետինե նավակով շարժվել է դեպի Սևանի թերակղզի և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ժամը 18:07-ին ջրափրկարարները գտել են քաղաքացուն:

 

Լրահոս

Դիտել ավելին