Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Nissan-ը Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհից և հայտնվել է ձորում. կա վիրավոր

23 Հուլիս, 2021 21:46
Nissan-ը Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհից և հայտնվել է ձորում. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Մարիամ Շ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Մարիամ Շ.-ն տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին