Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասել է 51-ի։ 400 հազար մարդ տարհանվել է անվտանգ գոտիներ: Այս մասին հայտնել է Henan Daily թերթը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Հուլիսի 23-ի կեսօրվա դրությամբ ջրհեղեղը քայքայել է շուրջ 44 000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Հեղեղումներից տնտեսական վնասը կազմել է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):