Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

22 Հուլիս, 2021 23:38
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են կազմակերպության շրջանակում փոխգործակցելու արդիական հարցեր, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նստաշրջանի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման ընթացքը: ՀԱՊԿ–ի Հավաքական անվտանգության խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման համաձայն ՝ գլխավոր քարտուղարը Սերգեյ Լավրովին է հանձնել ՀԱՊԿ-ի 1–ին աստիճանի պատվո նշան, իսկ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին՝ ՀԱՊԿ-ի 2–րդ աստիճանի պատվո նշան:




 

Լրահոս

Դիտել ավելին