Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

ՊԵԿ նախագահին արձակուրդ է տրամադրվել

22 Հուլիս, 2021 16:12
ՊԵԿ նախագահին արձակուրդ է տրամադրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է տրամադրվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների
աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

2. Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին