Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

21 Հուլիս, 2021 12:11
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ֆրիկի փողոցի թիվ 10, Թամանյան փողոցի թիվ 1 և թիվ 3 բազմաբնակարան շենքերի, Դեմիրճյան փողոցի (զույգ համարների հասցեները ամբողջությամբ, կենտերը՝ 1-ից 17ա), Արամի նրբանցքի, Ալիխանյան փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 9-ից 23 և թիվ 2-ից 50բ, Զարուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Ս.Կապուտիկյան, Լեռ Կամսարի, Սոսեի և Գ. Հարությունյան (Դեմիրճյան փակուղի) փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Լրահոս

Դիտել ավելին