Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ադրբեջանական ԶՈւ-երը մի քանի ժամ շարունակ գնդակոծել են հայկական դիրքերը. պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր. իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

20 Հուլիս, 2021 00:28
Ադրբեջանական ԶՈւ-երը մի քանի ժամ շարունակ գնդակոծել են հայկական դիրքերը. պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր. իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին