Կարևոր իրադարձություններ

12-ամյա աղջիկը ոչ թե աստիճաններից էր գլորվել, այլ վրաերթի էր ենթարկվել. մայրը ստել է. ոստիկանություն

19 Հուլիս, 2021 21:02
12-ամյա աղջիկը ոչ թե աստիճաններից էր գլորվել, այլ վրաերթի էր ենթարկվել. մայրը ստել է. ոստիկանություն

Հուլիսի 16-ին, ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 12-ամյա աղջկա մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքները ստացել է տան մուտքի դռան աստիճաններից գլորվելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Գոգարան գյուղում վրաերթի է ենթարկել աղջկան: Նույն օրը «Օպելի» 31-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին