Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ

19 Հուլիս, 2021 13:22
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպություններից և հիմնադրամներից 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի տեղի կարիքավոր բնակիչներին օգնություն փոխանցեն: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Այսօր մենք 18 տոննա բեռ ենք ստացել: Առաջիկայում այս բեռը կհասցվի հեռավոր գյուղեր, որպեսզի փոխանցվի կարիքավոր ընտանիքներին: Յուրաքանչյուր շաբաթ մենք տարբեր հիմնադրամներից հումանիտար օգնություն ենք ստանում: Դրանց մեջ ներառված են հիմնականում սննդային հավաքածուներ՝ ապուրներ, կարագ, մակարոնեղեն: Բացի դա՝ նաև հագուստ, մանկական խաղալիքներ, տակդիրներ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ»,- նշել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։

Ընդհանուր առմամբ՝ բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին արդեն փոխանցել են ավելի քան 220 տոննա հումանիտար բեռ, ընդ որում՝ բացի սննդից և առաջին անհրաժեշտության պարագաներից, մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշման պարագաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին