Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում

17 Հուլիս, 2021 22:34
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում

Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, 33-ամյա Վահան Մարտիրոսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին