Կարևոր իրադարձություններ

Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները. այդ գործընթացը սպասարկելու է հիմնականում Ադրբեջանի շահը. Սանասարան

17 Հուլիս, 2021 22:07
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները. այդ գործընթացը սպասարկելու է հիմնականում Ադրբեջանի շահը. Սանասարան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարանը հայտնում է․

«Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները։

Մոլորություն է կարծել, թե Ադրբեջանը թույլ չի տալիս սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ասեմ ավելին՝ այդ գործընթացը սպասարկելու է հիմնականում Ադրբեջանի շահը։ Պարզապես Ադրբեջանի կողմից ավելի մեծ նշաձողեր են սահմանվում, որպեսզի ստանան ավելին քան կարող են։

Քանի դեռ Հայաստանը գտնվում է թշնամական պետությունների ճնշման ներքո, իսկ Արցախի հիմնահարցը վտանագավոր ռելսերի վրա է դրված, ավելին՝ կարգավորված չէ, Հայաստանը չպետք է մասնակցի իրավական հետևանքներ առաջացնող այդ հակահայկական սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Եթե ինչ-որ բան այսօր հնարավոր չէ, մի՛ քանդեք վաղվա հնարավորության թռիչքուղիները, թողե՛ք սերունդների հնարավոր թռիչքներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին