Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների. ՀՀ ՊՆ

17 Հուլիս, 2021 21:44
Ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների. ՀՀ ՊՆ

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

«Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին