Կարևոր իրադարձություններ

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը պատրաստ է․ փաստաբան

17 Հուլիս, 2021 15:47
Հեղինակ՝ Էրիկ Ալեքսանյան
Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը պատրաստ է․ փաստաբան

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին գրառում է կատարել Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին