Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

16 Հուլիս, 2021 18:13
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լրատվական ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին