Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կառավարությունը 950 հազար դոլարով կաջակցի հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցմանն ու զարգացմանը. Ադամ Շիֆ

15 Հուլիս, 2021 21:07
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
ԱՄՆ կառավարությունը 950 հազար դոլարով կաջակցի հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցմանն ու զարգացմանը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ դաշնային կառավարության 2022-ի ֆինանսավորման օրինագծում ներառվում է 950 հազար դոլար աջակցություն՝ հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման ու զարգացման համար: Այս ֆինանսավորումը դաշնային կառավարությանը գործընկեր կդարձնի տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ այս կարևոր մշակութային կառույցի ստեղծման գործում:

Պատիվ է աշխատել իմ ամերիկահայ ընտրողների կողքին` հանուն ճանաչման և արդարության: Այս միջոցներով մենք կարող ենք օգնել ապահովել, որ դժվարությունների, համառության և նոր մեկնարկների առջև ձեր հույսի պատմությունները փոխանցվեն գալիք սերունդներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին