Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների նախագահներ են նշանակվել

14 Հուլիս, 2021 23:03
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների նախագահներ են նշանակվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-102 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին նշանակել Վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արա Բաբայանին նշանակել Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին