Կարևոր իրադարձություններ

Շենավան գյուղում տուն է այրվել. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ

13 Հուլիս, 2021 22:40
Շենավան գյուղում տուն է այրվել. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ

Հուլիսի 13-ին, ժամը 19:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին։ Այրվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի, մոտ 200 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին