Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը

13 Հուլիս, 2021 20:55
Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Նշենք, որ Վարչական դատարանը մերժել էր հայցը վարույթ ընդունել, նշելով, թե Տ.Խաչատրյանը իրավասու չէ նման հարց բարձրացնել, ինչի դեմ Տիրան Խաչատրյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

 

Լրահոս

Դիտել ավելին