Կարևոր իրադարձություններ

Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ նիստը կշարունակվի վաղը

13 Հուլիս, 2021 20:12
Հեղինակ՝ Եվա Թովմասյան
Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ՍԴ նիստը կշարունակվի վաղը

ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։

Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին