Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

13 Հուլիս, 2021 14:01
Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ, հայտնում է  Ermenihaber.am-ը։

Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են:

Սակայն ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ ոստիկանությունում հիշյալ քաղաքացիներից խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել: Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք:

 

Լրահոս

Դիտել ավելին