Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    571
    585

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Այսօրվանից հանվել է Շվեդիա մուտքի արգելքը

12 Հուլիս, 2021 18:44
Այսօրվանից հանվել է Շվեդիա մուտքի արգելքը

Համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի դեսպանությունը Երևանում: Նշվում է, որ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել այն երկրներում Շվեդիայի դեսպանություններ, որոնք տրամադրում են վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձինք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող  VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։

 
 

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում։

 

Լրահոս

Դիտել ավելին