Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել. ՔԿ

12 Հուլիս, 2021 10:49
Ավտոպատահարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, հինգը՝ հոսպիտալացվել. ՔԿ
2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։

Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին