Կարևոր իրադարձություններ

Ահա և վերջ. Նավալնիին թունավորելու վարկածն ամբողջությամբ փլուզվել է. ՌԴ ԱԳՆ

11 Հուլիս, 2021 00:10
Ահա և վերջ. Նավալնիին թունավորելու վարկածն ամբողջությամբ փլուզվել է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից բլոգեր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու վարկածը նման ճշմարտացի չէ ամսաթվերի անհամապատասխանության պատճառով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահա և վերջ: Արևմտյան գործընկերները, Նավալնիի հետ ձեռք ձեռքի տված, ընկնում են անդունդը քիմիական զենքից թունավորելու մասին իրենց պատմությամբ ... Վարագույրն իջնում է», -գրել է խոսնակը:

Նա նշել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Գերմանիայի պահանջով որոշել է մասնագետների խումբ ուղարկել Ռուսաստան ՝ կապված անցյալ տարվա օգոստոսի 20-ին  ռուսաստանցուն թունավորելու կասկածանքի հետ:

«2020 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանի քաղաքացի Նավալնին նոր էր  Տոմսկից Օմսկ թռրում, իսկ կազմակերպության խումբն արդեն ուղարկվել էր տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար՝ կապված քիմիական զենքով թունավորման կասկածի հետ»,- նշել է Զախարովան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին