Կարևոր իրադարձություններ

Նրան սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում. Հայիթիի նախագահի այրին հայտարարություն է արել

10 Հուլիս, 2021 23:26
Նրան սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում. Հայիթիի նախագահի այրին հայտարարություն է արել

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո, որում հաստատել է, որ իր ամուսնուն սպանել են վարձկանները: Այս մասին հայտնել է Haiti24-ը՝ վկայակոչելով այն ձայնագրությունը, որն իր թվիթերյան էջում տեղադրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են կործանել նրա երազանքը և երկրի տեսլականը»,-  մեջբերում է պորտալը Մոիզին:

«Նրան սպանել են այն բանի համար, որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում, մասնավորապես՝ հանրաքվե, ինչպես նաև՝ ընտրություններ կազմակերպել»,- հավելել է Հայիթիի նախագահի այրին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին