Կարևոր իրադարձություններ

Չարբախի N զորամասի մոտակայքում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

10 Հուլիս, 2021 21:33
Չարբախի N զորամասի մոտակայքում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

Հուլիսի 10-ին, ժամը 15:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախի N զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ 18:14-ին։ Այրվել է ցորենի հնձած արտ՝ մոտ 35 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին