Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերը չեն կրակել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

10 Հուլիս, 2021 14:54
ՀՀ զինված ուժերը չեն կրակել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին