Կարևոր իրադարձություններ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. տեղադրվել է շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարը

09 Հուլիս, 2021 19:39
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. տեղադրվել է շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարը

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին