Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, պատասխան կստանա. Հունաստանի վարչապետ

08 Հուլիս, 2021 14:34
Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, պատասխան կստանա. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական  «Kathimerini» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի 2020-ի ամառվա համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպմաը Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:

«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուն, և դա 2 երկրների շահերից է բխում: Բայց եթե Թուրքիան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, ապա պատասխանը կստանա, դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա, որ միգրանտների խնդիրը զենքի վերածվի (Թուրքիայի կողմից-խմբ.) և կրկնվեն 2020-ի մարտի դեպքերը»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Լրահոս

Դիտել ավելին