Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարության նախկին շենքի դիմաց Nissan-ը գլխիվայր շրջվել է

07 Հուլիս, 2021 19:15
Պաշտպանության նախարարության նախկին շենքի դիմաց Nissan-ը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում 34-ամյա Լևոն Գևորգյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին