Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

07 Հուլիս, 2021 18:05
ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին