Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը

06 Հուլիս, 2021 22:40
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը

Այսօր՝ հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են  Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra  մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին