Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

06 Հուլիս, 2021 14:14
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Որպես Ղազախստանի առաջնորդ և առաջին նախագահ՝ վճռական ներդրում եք ունեցել և ունենում Ղազախստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում: Խորապես համոզված եմ, որ Ձեր իմաստությունն ու ապագայի տեսլականը կշարունակեն ծառայել Ձեր երկրի բարգավաճմանը:

Հայաստանի ու Ղազախստանի միջև զարգացող բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, երկու երկրներն ակտիվ գործակցում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և այլ միջազգային հարթակներում: Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարեկամական կապերի և փոխշահավետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության խորացման գործում:

Անկեղծորեն գնահատում եմ մեր բարեկամությունը: Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ այցը Ղազախստան, որը նոր խթան կհանդիսանա մեր երկրների համագործակցության ամրապնդման համար»:

Լրահոս

Դիտել ավելին