Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

06 Հուլիս, 2021 13:17
Երևանի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հուլիսի 6-11-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր, հուլիսի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 9-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ:

Լրահոս

Դիտել ավելին