Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն

03 Հուլիս, 2021 16:43
Փրկարարները Արցախի օկուպացված տարածքներից  տարհանել են ևս 4 աճյուն

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից  տարհանել են ևս 4 աճյուն: 

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին