Armtimes.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել: Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրող գյումրեցի հոգեբույժը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գյումրու Շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:
«Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն: Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասաց Մանուկյանը: