Կարևոր իրադարձություններ

Երևանի Բաղրամյան պողոտայում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է

02 Հուլիս, 2021 22:30
Երևանի Բաղրամյան պողոտայում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է

Հուլիսի 2-ին, ժամը 21։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն անանցանելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին