Կարևոր իրադարձություններ

Կայացել է երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանության արարողությունը

02 Հուլիս, 2021 18:22
Կայացել է երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանության արարողությունը

Հուլիսի 2-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է շրջանավարտներին ու մաղթել խաղաղ և արգասաբեր ծառայություն։

Արման Սարգսյանը կարևորել է նորընծա սպաների՝ զինվորական մասնագիտության ընտրության որոշումը և վիճակահանության ավարտին խորհրդանշական սպայական դաշույններ հանձնել երիտասարդ սպաներին։

 

Լրահոս

Դիտել ավելին