Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ

02 Հուլիս, 2021 15:48
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ

Հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին և դրանց ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարը այցելել է «Art Company», «ML Mining» և «Ord Development» ընկերությունների շինհրապարակներ: Ընկերությունները զբաղվում են բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ: Տիգրան Ավինյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծերին, հետևել է կառուցապատման աշխատանքներին, շրջայց կատարել արդեն իսկ ավարտին հասցված բնակելի շենքերում և բնակարաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին