Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվել է

02 Հուլիս, 2021 12:11
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվել է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»,-ասված է որոշման մեջ: 

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին