Կարևոր իրադարձություններ

Արցախում քննարկվել են բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

01 Հուլիս, 2021 23:03
Արցախում քննարկվել են բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը և էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացրին ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները և սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին