Կարևոր իրադարձություններ

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

01 Հուլիս, 2021 19:39
Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը։

Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան-Երևան-Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։

Կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։

 

Լրահոս

Դիտել ավելին