Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին

01 Հուլիս, 2021 18:13
Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու տարածած հաղորդագրությունից:

«Այսօր՝ Հինգշաբթի, 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի Պապական ժողովասրահին մէջ ընթացք առաւ քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովը, ներկայութեամբ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին։ Ժողովէն առաջ հաւաքական աղօթք տեղի ունեցաւ Սուրբ Պետրոս Մայր Տաճարին մէջ։

Ժողովի առաջին նիստին դասախօսութիւն տուաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը՝ «Ընկերային-քաղաքական Ներկայ Տագնապը Լիբանանէն Ներս Եւ Զայն Դիմագրաւելու Ազդու Միջոցները» նիւթին շուրջ։ Նորին Սրբութեան դասախօսութենէն ետք շուրջ երկու ժամ տեղի ունեցաւ լայն քննարկում։ Ներկաները դրական կերպով արձագանգեցին Վեհափառ Հայրապետին կատարած իրապաշտ վերլուծումներուն՝ հարցերը յստակացնալու եւ երկիրը ներկայ քաղաքական ու տնտեսական տագնապէն դուրս հանելու պարզած իր տեսակէտներուն գծով։

Երկրորդ նիստին դասախօսութիւն տուաւ մարոնիթ եկեղեցւոյ Րաաի Պատրիարքը՝ «Եկեղեցւոյ Մարդասիրական Ու Կրթական Դերը Լիբանանի ներկայ Կացութեան Լոյսին Տակ» նիւթին շուրջ։ Ներկաները բաժնեցին Պատրիարքին պարզած մտահոգութիւնները, սակայն որոշ վերապահութիւն յայտնեցին անոր առաջարկած չէզոքութեան եւ Լիբանանի համար միջազգային համագումարի մը կազմակերպման գաղափարին շուրջ։

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը յիշեալ երկու նիստերու ընթացքին յաճախակի կերպով խօսք առնելով կատարեց կարգ մը յստակացումներ՝ միշտ շեշտելով քրիստոնեայ-իսլամ գոյակցութեան կարեւորութիւնը եւ այս ծիրէն ներս հարցերը քննարկելու եւ լուծումներ որոնելու հրամայականը։

Կէսօրին, հոգեւոր պետերը եւ անոնց ընկերակցող պատուիրակութեան անդամները ճաշի հիւրը եղան Ֆրանչիսկոս Պապին։

Ժողովը պիտի շարունակուի յետ-միջօրէին»,- ասված է հաղորդագրությունում։

Возможно, это изображение (3 человека и в помещении)

Возможно, это изображение (4 человека и люди стоят)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (1 человек и в помещении)

Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (1 человек)

Возможно, это изображение (3 человека и в помещении)

Լրահոս

Դիտել ավելին