Կարևոր իրադարձություններ

Երևանում դանակահարել են ՀՔԾ–ի նախկին պետի որդուն. կասկածյալը Կենտրոնի պաշտոնյաներից է

01 Հուլիս, 2021 14:35
Երևանում դանակահարել են ՀՔԾ–ի նախկին պետի որդուն. կասկածյալը Կենտրոնի պաշտոնյաներից է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է կայքը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Ն. Շահինյանին դանակով հարվածել են։

Ըստ բժշկի հայտնածի՝ Ն. Շահինյանը ի վիճակի չի կատարածի մասին հաղորդագրություն տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Շահինյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։

Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն թաղապետարանի բաժիններից մեկի պետը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին