Կարևոր իրադարձություններ

Արարատ քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել

01 Հուլիս, 2021 09:25
Արարատ քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին