Կարևոր իրադարձություններ

Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ

30 Հունիս, 2021 20:50
Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ

Հունիսի 30-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցների խոտածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին