Կարևոր իրադարձություններ

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

30 Հունիս, 2021 18:58
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ Սիրիայում տիրող իրավիճակը, Լիբիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Կրկին քննարկեցինք իրավիճակը Աֆղանստանում, մեր քննարկման առարկան դարձավ նաև Լեռնային Ղարաբաղը», - նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Չավուշօղլուն նաև տեղեկացրել է, որ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին